ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

…Իսկ եղրևա­նին վա­ղուց ծաղ­կել է

…Իսկ եղրևա­նին վա­ղուց ծաղ­կել է
28.04.2020 | 00:07

Գու­ցե ան­հա­վա­տա­լի է, որ եղրևա­նին վա­ղուց ծաղ­կել է, իսկ Հա­յաս­տա­նում ա­վե­լի շատ ձյուն է ե­կել, քան ձմ­ռա­նը: Հա­յաս­տանն այս­պի­սի եր­կիր է՝ ան­կան­խա­տե­սե­լի, ար­տա­ռոց ու ար­կա­ծախն­դիր: Բնու­թ­յունն էլ, մար­դիկ էլ, կյանքն էլ: Ան­հա­վա­նա­կան եր­կիր:

Ան­հա­վա­նա­կան էր, որ երբևէ ապ­րի­լի 24-ին կփակ­վեն Ծի­ծեռ­նա­կա­բեր­դի դռ­նե­րը:
Բայց փակ­վե­ցին: ՈՒ 2020-ի ապ­րի­լի 24-ը մտավ պատ­մու­թյան մեջ: Ինչ-որ պա­հից մո­ռա­ցանք օր­վա ի­մաստն ու խոր­հուր­դը ու ազ­գո­վին ու­զում էինք 82-ա­մյա Ար­տուշ Միր­զո­յա­նին բարձ­րաց­նել ան­շեջ կրա­կի մոտ, որ պետք է ա­նեին ոս­տի­կան­նե­րը՝ ցե­րե­կով, բայց գի­շե­րով՝ 2.15-ին, ա­րեց Նի­կոլ Փա­շի­նյա­նի հրա­մա­նը: Ինչ-որ պա­հից հիա­նում էինք հու­շա­հա­մա­լի­րի լու­սա­վո­րու­թյամբ ու հետևում էինք՝ մեր ա­նու­նը կհայ­տն­վի՞ հու­շա­քա­րե­րի վրա: ՈՒ դա բուռն ու եր­կար անձրևից հե­տո, որ մե­նակ բարձ­րա­նում էր Ծի­ծեռ­նա­կա­բերդ՝ ու­ղե­կից ու­նե­նա­լով ՀՀ վար­չա­պե­տին, Վե­հա­փա­ռին, նա­խա­գա­հին, Աժ նա­խա­գա­հին… ԱՀ ըն­տր­ված նա­խա­գա­հին՝ հատ­կա­պես, որ միայ­նակ ու հար­գա­նոք՝ ա­ռանց հո­վա­նո­ցի, անց­նում էր դե­պի ան­շեջ կրակ ճա­նա­պար­հը: Անձրևը պաշ­տո­նի ու ան­ցագ­րի կա­րիք չու­ներ: Օր­վա մեջ տա­րած­վում էին տար­բեր եր­կր­նե­րի նա­խա­գահ­նե­րի ու­ղերձ­նե­րը: Տաս­նյակ­նե­րով: Ի՞նչ էին ա­սում ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ­ներն ու Թուր­քիա­յի նա­խա­գա­հը:
Էր­դո­ղա­նը Պոլ­սո հա­յոց պատ­րիարք Սա­հակ ար­քե­պիս­կո­պոս Մա­շա­լյա­նին և հայ հա­մայն­քին ու­ղեր­ձում գրել էր. «Ես հար­գան­քով հի­շում եմ օս­մա­նյան հա­յե­րին, որ զոհ­վել են դժ­վա­րին պայ­ման­նե­րում Ա­ռա­ջին աշ­խար­հա­մար­տի ժա­մա­նակ և որ մեծ տա­ռա­պանք է բե­րել աշ­խար­հի ժո­ղո­վուրդ­նե­րին, ան­կեղծ ցա­վակ­ցու­թյուն եմ հայտ­նում նրանց թոռ­նե­րին»: Նրա խոս­քով՝ հա­յե­րի և թուր­քե­րի ընդ­հա­նուր նպա­տակն է «ա­պա­գա­յի կա­ռու­ցու­մը բա­րե­կա­մու­թյան հի­ման վրա, որն իր ար­մատ­ներն ան­ցյա­լում է գցել»: «Մենք գի­տենք այն շր­ջա­նակ­նե­րը, որ ան­տե­սում են մեր միաս­նու­թյու­նը և փոր­ձում են թշ­նա­մու­թյուն սեր­մա­նել պատ­մա­կան հո­ղի վրա: Մենք ցան­կա­նում ենք ստեղ­ծել միաս­նու­թյամբ և հան­գս­տու­թյամբ լի ա­պա­գա, և մեր գլ­խա­վոր ցան­կու­թյու­նը հնա­րա­վո­րու­թյուն չտալն է նրանց, որ այլ նպա­տակ­ներ են հե­տապն­դում»՝ ա­սել էր Էր­դո­ղա­նը: Նրա խոս­նակ Իբ­րա­հիմ Քա­լը­նը ա­վե­լի «սր­տա­բաց» էր. նա Ա­ռա­ջին հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մի սար­սա­փե­լի պայ­ման­նե­րում 1915-ի ապ­րի­լի 24-ի տե­ղա­հա­նու­թյան ո­րո­շու­մը «հա­վա­տա­րիմ ժո­ղո­վուրդ» ան­վան­վող հայ ժո­ղովր­դի ոչն­չաց­մա­նը միտ­ված քա­ղա­քա­կա­նու­թյան հետևանք չի հա­մա­րում: Քա­լը­նի խոս­քով՝ ցե­ղաս­պա­նու­թյան թե­ման լոբ­բինգ է ար­վում, հա­կա­թուր­քա­կան քա­ղա­քա­կան շր­ջա­նակ­նե­րը մի­տում­նա­վոր «նեն­գա­փո­խում են պատ­մա­կան փաս­տե­րը»՝ նպա­տակ ու­նե­նա­լով թշ­նա­մու­թյուն սեր­մա­նել։ «Թուր­քիա­յի Հան­րա­պե­տու­թյու­նը և ժո­ղո­վուր­դը իր բո­լոր շեր­տե­րով հան­դերձ եր­բեք տուրք չի տա­լու այս շա­հարկ­ման ստի ու զր­պար­տու­թյան ար­շա­վին»,- ա­սել է Քա­լը­նը։ ՈՒ՝ կրկ­նել է պատ­մա­բան­նե­րի հա­մա­տեղ հանձ­նա­ժո­ղով ստեղ­ծե­լու Էր­դո­ղա­նի ա­ռա­ջար­կը: 2009-ի հայ-թուր­քա­կան ար­ձա­նագ­րու­թյուն­ներն ան­վա­նել է Ար­ցա­խի հար­ցի լուծ­ման, քա­ղա­քա­կան ու տն­տե­սա­կան կար­գա­վոր­ման և Հա­րա­վա­յին Կով­կա­սում խա­ղա­ղու­թյան ու կա­յու­նու­թյան քայլ՝ քն­նա­դա­տե­լով Հա­յաս­տա­նին «քայլն» ան­պա­տաս­խան թող­նե­լու մեջ։ Քա­լը­նը չի մո­ռա­ցել մա­հա­ցած «բաց ար­խիվ­նե­րը». ա­մեն ինչ՝ ինչ­պես միշտ:
ԱՄՆ նա­խա­գահ Դո­նալդ Թրամ­փը հի­շեց «20-րդ դա­րի ա­մե­նա­սար­սա­փե­լի զանգ­վա­ծա­յին վայ­րա­գու­թյուն­նե­րից մե­կի՝ Մեծ Ե­ղեռ­նի զո­հե­րին։ Սկ­սած 1915-ից, Օս­մա­նյան կայս­րու­թյան գո­յու­թյան վեր­ջին տա­րի­նե­րին մե­կու­կես մի­լիոն հա­յեր տե­ղա­հան­վե­ցին, կո­տոր­վե­ցին կամ մահ­վան եր­թի դա­տա­պարտ­վե­ցին։ Հի­շա­տա­կի այս օ­րը մենք հար­գան­քի տուրք ենք մա­տու­ցում նրանց, որ կորց­րին ի­րենց կյան­քը, միա­ժա­մա­նակ վե­րա­հաս­տա­տում ենք մեր հանձ­նա­ռու­թյու­նը ամ­րապն­դե­լու ա­վե­լի մար­դա­սեր ու խա­ղաղ աշ­խարհ»։ Նա, ինչ­պես Ռո­նալդ Ռեյ­գա­նը, չա­սաց «գե­նո­ցիդ», պար­զա­պես «ող­ջու­նեց»՝ ինչ չկա՝ «հա­յե­րի և թուր­քե­րի ջան­քե­րը` ճա­նա­չե­լու և հաշ­վի նս­տե­լու ի­րենց ցա­վա­լի պատ­մու­թյան հետ»:
ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ Ֆրան­սիա­յի նա­խա­գահ Է­մա­նուել Մակ­րո­նը գրեց.
«Ապ­րի­լի 24-ին Ֆրան­սիան հի­շում է Կոս­տանդ­նու­պոլ­սի 600 հայ մտա­վո­րա­կան­նե­րի սպան­դը, որ սկիզբ դրեց ցե­ղաս­պա­նու­թյա­նը: Այ­սօր Ֆրան­սիան ա­ռա­վել քան երբևէ հանձ­նա­ռու է պաշտ­պա­նել զո­հե­րի հի­շա­տա­կը, պայ­քա­րել ժխ­տո­ղա­կա­նու­թյան դեմ և լուրջ դաս քա­ղել այդ ող­բեր­գա­կան պատ­մու­թյան է­ջից»:
Եվ հա­վե­լեց. «Ես հա­մոզ­ված եմ, որ Ֆրան­սիան և Հա­յաս­տա­նը հա­մա­տեղ կգոր­ծեն մի­ջազ­գա­յին շր­ջա­նակ­նե­րում՝ ի նպաստ ա­ռա­վել ար­դյու­նա­վետ բազ­մա­կող­մա­նիու­թյան և նո­րա­հաս­տատ հա­մե­րաշ­խու­թյան: …Ինչ­պի­սին էլ լի­նեն դժ­վա­րու­թյուն­նե­րը, հա­յե­րը կա­րող են հույս դնել Ֆրան­սիա­յի բա­րե­կա­մու­թյան վրա: Հա­վա­տա­րիմ իր հանձ­նա­ռու­թյուն­նե­րին՝ Ֆրան­սիան հա­յե­րի կող­քին է խա­ղա­ղու­թյան և բա­գա­վաճ­ման հաս­նե­լու նրանց իղ­ձե­րի մեջ»: ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ Ռու­սաս­տա­նից քար լռու­թյուն էր: Իսկ ընդ­հան­րա­պես՝ ցա­վա­լի է տես­նել, որ մեր մե­ծա­մաս­նու­թյան մեջ մենք դեռ ա­նա­պա­տում դե­գե­րող հրեա­ներն ենք, բայց նրանց 40 տա­րին մեր պա­րա­գա­յում ար­դեն 105 տա­րի է ու է­լի 105 կտևի այս ըն­թաց­քով: ՈՒ՝ մեզ նաև մա­նա­նա տվող չկա:
Հրանտ Մաթևո­սյա­նը ա­սում էր՝ ցե­ղաս­պա­նու­թյան մա­սին չի կա­րե­լի գրել, բայց ին­քը գրեց «Մե­ծա­մո­րը», որ հան­ճա­րեղ գիր է՝ Ե­ղի­շե Չա­րեն­ցի «Եր­կիր Նաի­րիից» հե­տո, աշ­խար­հի ու հա­յե­րի ճշգ­րիտ բնու­թա­գիր: Հրեա­նե­րը Հի­սուս խա­չե­ցին, բայց այդ­քան չբար­դույ­թա­վոր­վե­ցին, որ­քան մենք 1915-ից հե­տո: Հի­սու­սին խա­չե­լուց 70 տա­րի հե­տո, երբ Տի­տոս կայս­րը ա­վե­րեց Սո­ղո­մո­նի տա­ճա­րը ու հրեա­նե­րին վռն­դեց Ե­րու­սա­ղե­մից, նրանք մի­մյանց հրա­ժեշտ տա­լիս ա­սում էին՝ «Կհան­դի­պենք Ե­րու­սա­ղե­մում»: ՈՒ 1946-ին Իս­րա­յել պե­տու­թյուն ու­նե­ցան:
Մենք կող­բանք Վա­նի, Կար­սի, Սա­սու­նի, Մու­շի հա­մար, ու՝ մեր գոր­ծը կհա­մա­րենք ա­վարտ­ված: Շատ էլ հար­մար ու ձեռն­տու է թույ­լի կեր­պա­րով ապ­րե­լը, ե­թե չու­նես ազ­գա­յին ինք­նա­գի­տակ­ցու­թյուն: Քեզ բռ­նա­բա­րել են, կո­ղոպ­տել, սպա­նել, ու­րեմն մե­ղա­վոր են, թող ար­դա­րա­նան ու քեզ պա­հեն: Դու մե­ղա­վոր չես, աշ­խարհն է մե­ղա­վոր: Դու ար­դար ես, աշ­խարհն է ա­նար­դար: Ա­նա­վարտ սու­գը փո­խան­ցում ենք սերն­դե­սե­րունդ, ու դա է մեր հա­մաշ­խար­հա­յին միաս­նու­թյան առ­հավ­տա­չյան: Հա, մեկ էլ՝ նե­րե­լը. մենք ու­զում ենք, որ «թուր­քը» ա­ծա­կա­նից դառ­նա գո­յա­կան: Թուր­քիա­յի Ազ­գա­յին մեծ ժո­ղո­վի պատ­գա­մա­վոր Գրի­գոր Զոհ­րա­պը իր գլու­խը քա­րով ջար­դած թուր­քին ա­սել էր. «Թա­լեաթ փա­շան ի­մա­նա՝ գլուխդ կտ­րե­լու է»: Մեր ինք­նա­գի­տակ­ցու­թյու­նը քայլ ա­ռաջ ա­րե՞լ է: ՈՒ՞մ նե­րես ու ի՞ն­չը նե­րես: Թուրքն ու­զու՞մ է, որ ի­րեն նե­րես: Ե­թե ան­գամ Էր­դո­ղա­նը կամ երբևէ որևէ այլ նա­խա­գահ ա­սի՝ «Կնե­րեք, սխալ ենք ե­ղել», ի՞նչ ենք ա­նե­լու, ա­սե­լու ենք՝ լավ, որ ըն­դու­նում եք, նե­րու՞մ ենք մեր հայ­րե­նազր­կումն ու ցե­ղաս­պա­նու­թյու­նը: Ե՞րբ ենք ըն­կա­լե­լու, որ միայն դե­պի ա­պա­գան կողմ­նո­րոշ­վե­լով՝ կկա­րո­ղա­նանք վե­րա­դարձ­նել ան­ցյա­լի կո­րուստ­նե­րը: Ոչ թե օ­տար­նե­րից ըն­կա­լում ու ա­ջակ­ցու­թյուն ակն­կա­լե­լով: Այ­սօր­վա հար­ցե­րը լու­ծե­լով, նույն­քան ու ա­վե­լի հզոր եր­կիր դառ­նա­լով, քան Թուր­քիան: Որ դա հնա­րա­վոր է, ա­պա­ցույ­ցը Իս­րա­յելն է՝ շր­ջա­պատ­ված ա­րա­բա­կան աշ­խար­հով, ո­րի հետ նույ­նիսկ դի­վա­նա­գի­տա­կան հա­րա­բե­րու­թյուն­ներ չու­նի, նավթ ու գազ ու ան­գամ ջուր չու­նի՝ մի կտոր հայ­րե­նիք՝ ա­նա­պա­տում ու Մի­ջերկ­րա­կա­նի ա­փին: Հայ­կա­կան հար­ցի միակ լու­ծու­մը դա է, ոչ թե՝ ով ինչ ա­սեց կամ չա­սեց ու ա­րեց:
Եվ Ար­ցա­խի հար­ցի լու­ծումն էլ մաս է հայ­կա­կան հար­ցի: Ա­պա­ցույ­ցը՝ նույն գոր­ծող ան­ձինք են, հին ու նոր ա­նուն­նե­րով: Ան­գամ նույն քա­ղա­քա­կա­նու­թյունն է՝ ա­պա­ցույ­ցը Ռու­սաս­տանն է տա­լիս՝ ԱԳ ներ­կա նա­խա­րա­րի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րով: Հա­մա­րյա մի շա­բաթ Հա­յաս­տա­նը ջեր­մե­ռանդ քն­նար­կում է՝ ի՞նչ ու ին­չու՞ ա­սաց Լավ­րո­վը, ի՞նչ ու ին­չու՞ չա­սաց Փա­շի­նյա­նը, ի՞նչ ու ին­չու՞ ա­սաց Մնա­ցա­կա­նյա­նը, ի՞նչ պա­տաս­խա­նեց Բա­քուն: Թե­պետ վա­ղուց ակն­հայտ էր, որ հայ­կա­կան կող­մը ինչ էլ ան­վա­նի՝ ե­թե ժա­մե­րով հան­դի­պում ու խո­սում են, ու­րեմն ԲԱ­ՆԱԿ­ՑՈՒՄ ԵՆ, ե­թե բա­նակ­ցում են, ու­րեմն ինչ-որ ՓԱՍ­ՏԱ­ԹՈՒՂԹ կա, ե­թե ինչ-որ փաս­տա­թուղթ կա, Բա­քուն ցան­կա­ցած պա­հի շա­հար­կե­լու է: Ին­չու՞, ու­րեմն, Լավ­րո՞­վը: Ո­րով­հետև օ­բյեկ­տիվ ի­րա­կա­նու­թյուն է, որ Մոսկ­վա­յի ու Բաք­վի շա­հե­րը հա­մընկ­նում են, որ Բաք­վի սուբս­տան­ցիո­նալ բա­նակ­ցու­թյուն­նե­րի ու Լավ­րո­վի պլա­նի միջև չկա տար­բե­րու­թյուն: Ապ­րի­լի 21-ին Հա­յաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի ԱԳ նա­խա­րար­նե­րը տե­սա­կոն­ֆե­րանս են անց­կաց­րել ԵԱՀԿ ՄԽ հա­մա­նա­խա­գահ­նե­րի հետ: Ապ­րի­լի 21-ին ըն­դուն­վել է Հա­յաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի ԱԳ նա­խա­րար­նե­րի և Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ­նե­րի հա­մա­տեղ հայ­տա­րա­րու­թյու­նը՝ նա­խա­րար­նե­րը և ե­ռա­նա­խա­գահ­նե­րը մար­տի կե­սե­րից պար­բե­րա­կան խոր­հր­դակ­ցու­թյուն­ներ են անց­կաց­րել հե­ռա­վար ե­ղա­նա­կով՝ անդ­րա­դառ­նա­լով մի շարք ար­դիա­կան հար­ցե­րի. «Հա­մա­նա­խա­գահ­ներն ընդ­ծել են հրա­դա­դա­րի ռե­ժի­մի ան­վե­րա­պահ պահ­պան­ման և ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կում սադ­րիչ գոր­ծո­ղու­թյուն­նե­րից զերծ մնա­լու կարևո­րու­թյու­նը և կոչ ա­րե­ցին կող­մե­րին ձեռ­նար­կել հե­տա­գա մի­ջո­ցա­ռում­ներ լար­վա­ծու­թյան նվա­զեց­ման ուղ­ղու­թյամբ»: Լավ­րո­վը կրկ­նեց հիմ­նախ­նդ­րի փու­լա­յին լուծ­ման տար­բե­րա­կը, Հա­յաս­տա­նի ԱԳ նա­խա­րա­րը հայ­տա­րա­րեց, որ մո­տե­ցու­մը ըն­դու­նե­լի չէ: Բայց որ­քան էլ տա­րօ­րի­նակ է՝ Լավ­րովն ինքն ի­րեն պա­տաս­խա­նեց: «Ոչ մի եր­կիր այլևս չի կա­րո­ղա­նա միանձ­նյա խա­ղի կա­նոն­ներ թե­լադ­րել մի­ջազ­գա­յին հան­րու­թյա­նը»,- ա­սաց նա ՌԴ Ա­ռա­ջին ա­լի­քին հար­ցազ­րույ­ցում ու բա­ցատ­րեց. «Պե­տու­թյուն­նե­րը, որ փոր­ձում են միա­կող­մա­նի խա­ղի կա­նոն­ներ ձևա­վո­րել, վերջ­նա­կա­նա­պես կորց­րել են այդ հնա­րա­վո­րու­թյու­նը՝ բախ­վե­լով մի­ջազ­գա­յին կյան­քի ան­կախ մաս­նա­կից­նե­րի դի­մա­կա­յու­թյա­նը: Դա տե­ղի չի ու­նե­նա, ար­դեն անհ­նար է. նրանց դի­մա­կա­յում են այն­պի­սի­նե­րը, որ ու­նեն մի­ջազ­գա­յին օ­րա­կար­գի հաս­տատ­ման հար­ցում ի­րենց ի­րա­վունք­նե­րը պաշտ­պա­նե­լու բո­լոր հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը»: Ի­մա՝ ՌԴ-ն միայ­նակ ո­չինչ չի ո­րո­շում ու ո­չինչ չի նշա­նա­կում, որ Լավ­րո­վը խո­սում է ՄԽ-ի ա­նու­նից, աշ­խա­տել է պետք ԲՈ­ԼՈՐ կող­մե­րի հետ, որ մենք չենք ա­նում: Վիեն­նա­յի պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րը Բաք­վին պար­տադ­րել է պետք, որ մենք չենք ա­նում: Մենք նույ­նիսկ ՌԴ-ին իր եր­կա­կի ստան­դարտ­նե­րը չենք վկա­յա­բե­րում. 2019-ի սեպ­տեմ­բե­րի 27-ին ՌԴ ԱԳ նա­խա­րա­րը ՄԱԿ-ի Գլ­խա­վոր ա­սամբ­լեա­յում՝ մե­ղադ­րե­լով Արևմուտ­քին՝ ա­սել էր. «Երբ ձեռն­տու է, ժո­ղո­վուրդ­նե­րի ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քը նշա­նա­կու­թյուն ու­նի, իսկ երբ պետք չէ, հա­մար­վում է ա­նօ­րի­նա­կան»: Պետք չէ՞ հարց­նել՝ ինչ­պե՞ս է վար­վում Ռու­սաս­տա­նը Ար­ցա­խի հար­ցում՝ ճա­նա­չու՞մ է ժո­ղո­վուրդ­նե­րի ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քը, թե՞ կողմ է տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյա­նը: Ե­թե ՌԴ ԱԳ նա­խա­րա­րը դեմ է կրկ­նա­կի ու բազ­մա­կի ստան­դարտ­նե­րին և մե­ղադ­րում է Արևմուտ­քին այդ վար­քագ­ծի հա­մար, ին­չու՞ է նույնն ա­նում ՌԴ-ն: Ա­վե­լին՝ խո­րաց­նում է կոնֆ­լիկ­տը՝ սպա­ռա­զի­նե­լով կոնֆ­լիկ­տի կող­մե­րին ու կախ­վա­ծու­թյան մեջ դնե­լով ի­րե­նից: Սա ո՞ր ստան­դարտն է՝ բիզ­նե­սի՞, թե՞ բիզ­նե­սի վրա հիմն­ված ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան, որ­տե­ղից վա­ղուց դուրս է վռնդ­ված բա­րո­յա­կա­նու­թյու­նը: Արևմուտքն էլ, Արևելքն էլ, Ռու­սաս­տանն էլ ա­ռաջ­նորդ­վում են սե­փա­կան շա­հով, ու դա վա­ղուց Պո­լի­շի­նե­լի գաղտ­նի­քը չէ, ու­րեմն ին­չու՞ է ՌԴ ԱԳ նա­խա­րա­րը պար­բե­րա­բար ճշ­մար­տու­թյու­նը բա­ցա­հայ­տո­ղի տես­քով՝ տար­բեր ամ­բիոն­նե­րից ա­նում հայ­տա­րա­րու­թյուն­ներ, ո­րոնց հիմ­քում շահն է, ոչ թե ճշ­մար­տու­թյու­նը: ՈՒ դա վե­րա­բե­րում է ոչ միայն Ար­ցա­խին, այլև գա­զի գնին, և հայ-ռու­սա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րին ընդ­հան­րա­պես: Հա­կա­դար­ձե­լու հա­մար պի­տի ու­նե­նաս ոչ թե «փայ­լուն» անձ­նա­կան հա­րա­բե­րու­թյուն­ներ, այլ ինք­նիշ­խա­նու­թյուն: Իսկ մենք մեզ պա­տե­պատ ենք տա­լիս՝ ար­դա­րա­նում ու մե­ղադ­րում՝ խո­րաց­նե­լով հայ­կա­կան ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան ու դի­վա­նա­գի­տու­թյան ան­լիար­ժե­քու­թյան բար­դույ­թը, մո­ռա­նա­լով պե­տու­թյան ինս­տի­տու­ցիո­նալ հի­շո­ղու­թյու­նը՝ հրա­ժա­րա­կան­նե­րի, հե­ղա­փո­խու­թյուն­նե­րի պատ­մու­թյու­նը. ու մեկ էլ՝ որ մենք հպարտ հայ էինք Ար­գիշ­տիի օ­րե­րից:
Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ
Հ.Գ. Վա­ղուց ծաղ­կել է եղրևա­նին, բայց Հա­յաս­տա­նում ձմե­ռը չե­կած ձյունն է գա­լիս: Մեկ էլ վար­չա­պետն է ա­սում, որ Սահ­մա­նադ­րա­կան բա­րե­փո­խում­նե­րի նա­խա­գի­ծը մինչև 2021-ի հու­նի­սի 30-ը պետք է պատ­րաստ լի­նի: 2023-ի ընտ­րու­թյուն­նե­րից՝ 1 տա­րի ա­ռաջ էլ երևի կըն­դուն­վի: Տա­րին՝ մեկ հան­րաք­վե, ո՞վ ու­նի մեր հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը՝ ժո­ղովր­դա­վա­րա­կան ու ֆի­նան­սա­կան: Ողջ լե­րուք:

Դիտվել է՝ 5436

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ